Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին այցելել է Մարտակերտի ու Շահումյանի շրջաններ եւ ծանոթացել Սոթք-Մարտակերտ մայրուղու շինարարության ընթացքին:
Չափար գյուղում երկրի ղեկավարը հրավիրել է խորհրդակցություն մայրուղու շինարարության ավարտական փուլի աշխատանքների շուրջ:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով այս շնչերակի կարեւոր ռազմավարական նշանակությունը մեր երկրի համար: