ՖՈՏՈ. Սպիտակ-Երևան միջպետական ճանապարհը շարունակում է «թափվել» ձորը. առաջացած փոսերն աղբով են լցվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի վարչական տարածքում՝ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին (Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ3) 95-96-րդ կմ-ում) մի քանի տարի առաջ առաջացած փլուզման հետևանքով ճանապարհը շարունակվում է թափվել ձորը:

Տարիներ առաջ, երբ ճանապարհի փլուզման մասին ահազանգ հնչեցվեց լրատվամիջոցներում, տրանսպորտի և կապի նախարարությունից հայտարարեցին, թե ճանապարհի վրա մի շարք աշխատանքներ են կատարվել և որ ուսումնասիրություններ են իրականացվում՝ խնդրին վերջնական լուծում տալու նպատակով: Լոռիում Armlur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ չնայած կատարված որոշակի աշխատանքներին՝ միջպետական ճանապարհի փլուզումը շարունակվում է: Փլուզվող ճանապարհի մեջ առաջացած փոսի մեջ նաև կենցաղային ու տնտեսական աղբ են լցրել՝ այդ կերպ հավանաբար նպատակ ունենալով հնարավորինս արագ փակել առաջացած փոսը:

Ստացվում է՝ տրանսպորտի և կապի նախարարությանը մի քանի տարին բավարար չէր՝ խնդրի վերջնական լուծման ուղիները գտնելու համար:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս