ՖՈՏՈ. Ովքեր են թալանում Սպիտակի ոլորանների հենապատի բազալտե քարերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակ-Երևան ավտոճանապխարհին՝ Սպիտակի ոլորանների սկզբնամասում տարիներ առաջ կառուցված հենապատի վրայի բազալտե քարերը արդեն տևական ժամանակ է, ինչ թալանվում են: Քարերի մի մասը պոկվել և ընկել է ինքնաբերաբար, մի մասն էլ հավանաբար հանվել ու գողացվել են ինչ-որ մարդկանց կողմից:

Հենապատը լուրջ պաշպանական նշանակություն ունի, այն կանխում է հողահոսքերն ու քարաթափումները, ձմռանը նաև ձնահոսքերը: Ամիսներ անց արդեն հենապատը այլևս գոյություն չի ունենա, ինչն իր հետ բազմաթիվ խնդիրներ առաջ կբերի: Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը պետք է քայլեր ձեռնարկի հենապատի նորոգման ու մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս