Aravot.am-ը գրում է. «Քիչ առաջ Գյումրու կենտրոնական հատվածներից մեկում՝ Ռեպինի փողոցի վրա գտնվող «Ամեն ինչ տան համար» շինանյութի խանութի մոտ դանակահարել են 1982 թվականին ծնված Ս․Հ-ին։ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նրա մոտ առկա է կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք, հեմոպնեվմոթորաքս, տրավմատիկ շոկ։ Հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն ծանր է։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ Aravot.am-ին տեղեկացրեց, որ Գյումրու բժշկական կենտրոն կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է դիմել անձ, բժիշկների կողմից տրվել է տեղեկանք առ այն, որ նրա ունեցած վնասվածքը թափանցող է։ Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանշներով՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելը, կատարվում է նախաքննություն։
Մանրամասները՝ այստեղ: