Այսօր հայ դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի ծննդյան օրն է: 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1958-1961 թթ. Կապանի, 1971-1977 թթ.` Գյումրիի, 1977-1983 թթ.` Երևանի դրամատիկական թատրոնի, 1961-1971 թթ և 1983-1993 թթ.` Երևանի Սունդուկյանի անվան, 1993 թվականից` Համազգային թատրոնների դերասանուհի[1]։ 1995 թվականից բնակվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ մահացել է։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։
2007 թվականին արժանացել էր ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, իսկ հաջորդ տարի՝ «Հատուկ մրցանակի»՝ «Արտավազդ» թատերական ամենամյա փառատոնի ժամանակ։ Ստացել է նաև ՀՀ Պետական մրցանակ, իսկ հայ եկեղեցու կողմից՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձրագույն մեդալ։
Գալյա Նովենցի դերակատարումներին բնորոշ են վառ նկարագիրը, հոգեբանական հավաստի վերլուծությունը։