Armenian text to speach

Ինչո՞ւ են բնակիչները փակել Երևան-Վարդենիս ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր առավոտից Աստղաձոր գյուղի բնակիչները փակել են Երևան-Վարդենիս-Արցախ ճանապարհը՝ պահանջելով ոռոգման ջուր ցանքատարածքների համար:

ArmLur.am-ի հետ զրույցում  Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց, որ կարտոֆիլի ցանքասերմերը մնացել են առանց ջրի. «Մի հատ երևանցի են բերել, ով ոչ գիտի գյուղն ինչ ա, ջուրն ինչ ա, ջուր օգտագործողն ով ա, պոմպն ինչ ա, արդյունքն էլ էս ա: Ջուր չկա»:

Գյուղապետի խոսքով` այս խնդրով անձամբ զբաղվում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ով խոստացել է շուտափույթ լուծում տալ:




Լրահոս