Ինչ իրավիճակ է տիրում սահմանամերձ Կոթի համայնքում հակառակորդի արձակած կրակոցներից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի սահմանագոտում արտհունձ կատարողների վրա:

Այս մասով ArmLur.am-ը զրուցել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ` պարզելու համար, թե ինչ իրավիճակ է այսօր տիրում Կոթի գյուղում:

Ըստ նրա` գիշերն անցել է համեմատաբար հանգիստ վիճակում, տուժածներ չկան:

Տեղեկացանք նաև, որ արտհունձ կատարողները շարունակում են իրենց աշխատանքը:




Լրահոս