ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան նստաշրջաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ, հուլիսի 6-8-ը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան 129-րդ և 130-րդ նստաշրջաններին: Հանդիպումների ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտին վերաբերող հարցեր, ներկայացվել՝ ՀՄԿ քաղաքականության հանձնաժողովի, ֆինանսական և աուդիտի կոմիտեների տարեկան հաշվետվությունները: ՀՄԿ տարեկան նստաշրջանին մասնակցել են ՀՄԿ 182 անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակություններ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահը հանդիպումներ է ունեցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության մաքսային ծառայությունների ղեկավարների հետ. քննարկվել են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ուրվագծվել՝ հետագա համագործակցության հեռանկարները:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս