Մանկությունը հիանալի ժամանակ է, և ծնողները պատրաստ են գնալ ամեն քայլի, որպեսզի երեխան երջանիկ լինի: Սակայն այդ հարցում հաճախ կարող եք սխալներ թույլ տալ:
AdMe.ru -ն ներկայացնում է իրեր, որոնք ավելի շատ վնաս կարող են պատճառել երեխային, քան օգուտ:
Քայլակ (խադունոկ)
Վնասի մասին վաղուց է հայտնի և այն արդեն արգելված է Կանադայում
- մանկական տրավմատիզմ (միայն ԱՄՆ-ում 8000-ից ավելի դեպք)
- ոտնաթաթերի դեֆորմացիա, մկանների ոչ ճիշտ ամրացում
- ողնաշարի կորություն,
- ինքնուրույն քայլելու հանդեպ վախ:
Որպեսզի նվազեցնեք վնասը, ապա սա օգտագործեք օրական 30 րոպեից ոչ երկար:
Մրգային հյութեր և կաթ
Մրգային փաթեթավորված հյութերն իրենց մեջ քիչ վիտամիններ և շատ շաքար են պարունակում, որը բերում է ատամների խնդիրների: Մանկաբույժները խորհուրդ են տալիս թարմ հյութ տալ միայն մեկ տարեկանից մեծ երեխաներին և սահմանափակ քանակությամբ: Փաթեթավորված հյութերը պետք է փոխարինել թարմ մրգերով:
Վառ գույնի խաղալիքներ
Նախադպրոցական տարիքում երեխաները խաղալիքների միջոցով են ճանաչում աշխարհը: Ոչ բնական գույներով և տարօրինակ ձայներով խաղալիքները բացասաբար են անդրադառնում անձի զարգացման վրա:
Տաք հագուստ
Չափից շատ տաք հագուստն օրգանիզմին հնարավորություն չի տալիս ճիշտ պաշտպանիչ ռեակցիաներ արտազատել:
Էլեկտրոնային սարքավորումներ
Սմարթֆոններով շատ զբաղվելու դեպքում երեխան շրջակա միջավայրին այնքան ուշադրություն չի դարձնում, ինչը սխալ է: