ՖՈՏՈ. Շքեղ երևալու հնարքներ, որոնց համար շնորհակալություն կհայտնեք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր կին երազում է երևալ շքեղ, դա գաղտնիք չէ: Իսկ թե ինչպես շլացուցիչ տեսք ունենալ՝  առանց շատ ջանքեր խնայելու և թանկարժեք պարագաների, կներկայացնենք այս հրապարակման մեջ:

Մերսեք դեմքի մաշկը

Այո, այո, ճիշտ եք լսել: Մաշկի մերսումը կօգնի բարձրացնել տոնուսը և նվազեցնել կնճիռների առաջացումը: Ցուցամատերով բարձրացրեք հոնքերը, ապա տարեք մի կողմ և վերադարձրեք ելման դիրք: Օրական ընդամենը հինգ րոպեն ձեզ հիանալի տեսք կպարգևի:

Կողք տարված մազերը ծավալ և փարթամություն կհաղորդեն:

Կրեմը պետք է քսել կլոր շարժումներով՝ կենտրոնից դեպի ծայրեր:

Պետք է տարբեր գույների երկու սրվակ թարթիչաներկ ունենալ: Դրանցից սևը օգտագործեք վերևի թարթիչների, իսկ շագանակագույնը՝  ներքի հատվածի համար: Այդպես դուք ձեր հայացքն ավելի բնական և բաց կդարձնեք:

Մոռացեք արհեստական թարթիչների մասին, դրանց ժամանակն արդեն անցել է:

Շրթներկի գույնը գնելուց առաջ պետք է փորձարկել մատների վրա: Ափի վրա այն ավելի բաց է երևում, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին իրականում է:

Վարսերի խնդիրները կարող եք լուծել չոր շամպույն ընտրելով:

Պետք է ներկել թարթիչերի արմատները, որի օգնությամբ այն ավելի ծավալային կերևա:

Սանրեք հոնքերը վեր: Այդպես կարող եք հայացքն ավելի բաց դարձնել և հոնքերն ավելի բնական տեսք կունենան:

Նույն ձևի մանիկյուրը կարող է ձեր ընկերը լինել: Եթե այդպիսի գույնը ձանձրալի է ձեզ համար, ապա կարող եք մեկ մատի վրա փայլ ավելացնել:

Պետք է նախապատվություն տալ բնական գեղեցկությանը, քանի որ այն կարող է հրաշքներ գործել:




Լրահոս