Beeline-ի ցանցը կարդիականացվի ՀՀ բոլոր մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը մեկնարկում է ՀՀ մարզերում բջջային ցանցի արդիականացման և սարքավորումների փոխարինման լայնածավալ ծրագիրը:
Ծրագրի նպատակն է ընդլայնել բջջային կապի տեխնիկական հնարավորությունները՝ առաջարկելով հաճախորդներին էլ ավելի բարձր որակի ձայնային ծառայություններ և բջջային ինտերնետ երկրի ողջ տարածքում:
Արդիականացումը կիրականացվի մի քանի փուլով և կավարտվի առաջիկա երեք ամսվա ընթացքում։ Աշխատանքներն այնպես են կազմակերպվել, որպեսզի նվազագույնի հասցրվի տեխնիկական դժվարությունների առաջացումը: Առանձին ցանցային հատվածներում ցանցի անջատման դեպքում տրաֆիկն օպերատիվ կերպով կփոխանցվի դեպի աշխատող համակարգեր:
Beeline-ի հաճախորդները ցանցի արդիականացման արդյունքում կստանան ավելի բարձր որակի ձայնային ծառայություններ, կավելանա նաև բջջային ինտերնետի արագությունը:

«Մենք արդեն անցկացրել ենք նմանատիպ արդիականացում Երևանում և շատ գոհ ենք արդյունքներից։ Ծածկույթի որակն ու տեխնիկական հնարավորությունները զգալիորեն բարելավվել են, և մենք շտապում ենք անել նույնը մարզերում։ Ենթակառուցվածքներում արված ներդրումները որակի գրավական են և մեր պարզ ու հարմար ծառայությունների հիմքն են», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ն լրացուցիչ կտեղեկացնի իր հաճախորդներին տեխնիկական աշխատանքների ընթացքի մասին: Նախապես շնորհակալություն ենք հայտնում հարցին ըմբռնումով մոտենալու համար:




Լրահոս