ՖՈՏՈ. Վանաձորի շուկայում ադրբեջանական կոնֆետներ են հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի շուկայում ադրբեջանական ծագման կոնֆետներ են վաճառվում: Այս մասին ահազանգում է Լոռու հեռուստաընկերության խմբագիր Նարինե Ավետիսյանը, ում կոնֆետը հյուրասիրել են տիկին Ավետիսյանի մտերիմները:

ArmLur.am-ի հետ զրույցում Նարինե Ավետիսյանը հայտնեց, որ կոնֆետների վրայի գրությունը տեսնելուց անմիջապես հետո շտապել են Վանաձորի «Լաչինի միջանցք» կոչվող շուկա, որտեղց գնվել է կոնֆետը. «Անձամբ եմ շրջել ու միայն մեկ հատիկ կոնֆետ եմ հայտնաբերել, վաճառողը հայտնել է, որ ամբողջը սպառվել է: Ըստ Նարինե Ավետիսյանի՝ պատկան մարմինները պետք է հնարավորինս արագ քայլեր ձեռնարկեն ադրբեջանական արտադրության կոնֆետների իրացումը կանխելու նպատակով. «Պետք է քայլեր ձեռնարկվի, եթե մտել է Հայաստան, ներմուծում է անցել ու հասել վաճառողից մինչև սպառող, ուրեմն այլ տեղերում էլ կլինեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ  Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր:

Էդվարդ Արզումանյան
Լուսանկարները՝ Նարինե Ավետիսյանի
Լոռի




Լրահոս