Կյանքի 89-րդ տարում մահկանացուն է կնքել դերասանուհի Իզաբել Սադոյանը, ով հայ հանդիսատեսին հայտնի է Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում Աննայի դերակատարմամբ: Այս մասին հայտնում է Nouvelle d’Armenie-ն:
Սադոյանը Հայոց ցեղասպանությունը վերապրածների դուստր էր, դերասան Ժան Բուիզի կինն էր։
Դերասանուհին խաղացել է ավելի քան 50 ֆիլմում, 25 բեմադրությունում: Վերջին անգամ դերասանուհին բեմ էր բարձրացել 2016 թվականի դեկտեմբերին՝ Փարիզի Théâtre de l’Oeuvre–ում՝ «Թռիչքից առաջ» ներկայացման համար: