ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը հրապարակել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփոիչ զեկույցը։
Զեկույցում նշվում է, որ ընդհանուր առմամբ ընտրությունների ընթացքում պահպանվել են հիմնական ազատությունները ու թեկնածուները կարողացել են ընտրապայքարն իրականացնել առանց սահմանափակումների։ Նշելով հասարակության ընդհանուր անվստահությունը ընտրական գործընթացի հանդեպ, հեղինակներ խորհուրդ են տալիս իշխանություններին ու կուսակցություններին ձեռնարկել միջոցառումներ՝ խոչընդոտելու համար ընտրակաշառքին ու քաղաքացիների վրա ճնշման ցանկացած այլ ձեւին, որպեսզի նրանք մասնակցեն ընտրարշավին կամ էլ քվեարկեն այս կամ այն թեկնածուի օգտին։
Զեկույցը ողջունում է իրավական բարեփոխումների անցկացումը ու խորհուրդ է տալիս հաշվի առնել օրենսդրության մեջ բացթողումներն ու երկիմաստությունները, այդ թվում քարոզչության, ընտրարշավների ֆինանսավորման ու բողոքներ ու բողոքարկումներ ներկայացնելու –ամկետների ու իրավական դրույթների հարցում։ Օրենքի իրականացման միասնական ձեւ ապահովելու համար զեկույցը խորհուրդ է տալիս , որ ԿԸՀ-ն բացատրի իրավական դրույթները ՝ պարտադիր որոշումների միջոցով ու տրամադրի լրացուցիչ ռեկոմենդացիաներ՝ ստորադաս հանձնաժողովների համար։
Դիտորդները արձանագրում են, որ ընտրությունները լավ կազմակերպված են եղել ու միաժամանակ առաջարկում է ակտիվացնել ջանքերը՝ քվեարկությունը ֆիզիկական թերություններով ոի սահմանափակ շարժունակությամբ մարդկանց համար ավելի հասանելի դարձնելու համար։ Զեկույցի հեղինակները ողջունում են ընտրացուցակների ճշգրտությունը բարձրացնելու հարցում իշխանությունների ջանքերը, սակայն կոչ են անում շարունակել միջոցառումները՝ առանց ամբողջական հասցեի ընտրողների թվի կրճատման համար։ Զեկույցում դրական է նշված ստորագրված ընտրացուցակների պատճեների հրապարակումը՝ որպես ընտրողների նույնականացման կարեւոր գործոն, բայց խորհուրդ է տալիս, որ իշխանությունները քայլեր ձեռնարկեն ընտրողների անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու համար։
Անդրադառնալով լրատվամիւոցների կողմից ընտրությունների լուսաբանման թերություններին, զեկույցը խորհուրդ է տալիս հստակ սկզբունքներ սահմանել՝ մեդիա ներկայացուցիչների վարքագծի համար, բարելավել լրատվամիջոցների մշտադիտարկման մեթոդաբանությունը ու ընդլայնել լրատվամիջոցները կանոնակարգող մարմնի լրազորությունները՝ քարոզչության գործողության պաշտոնական ժամանակաշրջանից դուրս։ Բացի դրանից առաջարկվում են միջոցառումներ , որոնք կապահովեն լիակատար թափանցիկություն՝ այս կամ այն լրատվամիջոցի սեփականատերերի մասին տեղեկությունների հասանելիության հարցում։
Քարոզարշավների ֆինանսավորման մշտադիտարկման թափանցիկության ու արդյունավետության բարձրացման նպատակով դիտորդները խորհուրդ են տալիս, որ հսկիչ ծառայությունն ունենա բավարար ռեսուրսներ, տեխնիկական փորձ ու անկախություն։