Հերթական վատ լուրը վարորդների համար. թալանի նոր ձև է մշակվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փաստացի ավելացել է Երեւանում վճարովի ավտոկայանատեղիներից օգտվելու վարձը: Օգոստոսի 1-ից սկսած SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի համար վճարումն իրականացնելուց գանձումն ապահովող բջջային օպերատորների միջնորդավճարները վճարելու է քաղաքացին. նրա հաշվից կգանձվի 748 դրամ գումար, որից 500 դրամը՝ որպես ավտոկայանատեղիի վճար, 124.6 դրամը` միջնորդավճար եւ 123.4 դրամը` ԱԱՀ:

«Փարկինգ սիթի սերվիսից» «Ժողովուրդ»-ին պարզաբանել են, որ մինչեւ հիմա իրենք են վճարել միջնորդավճարը, բայց քանի որ ընկերությունը գումարներ չունի, ստիպված բեռը տեղափոխվել է վարորդների վրա: Նկատենք, որ այս ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունեցավ այն բանից հետո, երբ բռնի ուժով պետականացվեց: Այն գտնվում է Երեւանի քաղաքապետարանի լիազորությունների տակ: Սա նշանակում է, որ Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցը, որը շարունակում է կարմիր գծերի անվան տակ թալանել վարորդներին, մարդկանց նորանոր անհարմարություն է պատճառում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս