Մոսկվայի «Ռիո» առևտրի կենտրոնում հրդեհի է բռնկվել, որի հետևանքով տուժածների թիվը հասել է 18-ի: Interfax-ը հայտնում է, որ նրանցից չորսը գտնվում է ծանր վիճակում: Նրանք դեպքի վայրից տարհանվել են շտապօգնության ուղղաթիռներով:
Հրդեհի հետևանքով տարհանվել են առևտրի կենտրոնի այցելուները և անձնակազմը: Հետաքրքիր է, որ առևտրի կենտրոնում գտնվողներից չորսը փրկվել են՝ փակվելով սառցարանում: Հավելենք, որ այդ առևտրի կենտրոնը պատկանում է հայազգի գործարար Սամվել Կարապետյանին: