
Տորոնտոյում երեկ տեղի է ունեցել Կանադայի ամենամեծ հայկական փառատոնը՝ Toronto Summerfest-ը: Փառատոնին այս տարի մասնակցությունն է ունեցել Սիրուշոն:
Հանդիսատեսին ուղղված իր խոսքում երգչուհին նշել է. «Գիտե՞ք՝ ես երկու տարի Տորոնտոյում եմ ապրել եւ նույնիսկ դպրոց եմ հաճախել այստեղ, երբ 7 կամ 8 տարեկան էի»:
Արփի Մերասը ներկա է եղել Սիրուշոյի համերգին: Վերջինս գրկել է ուսուցչուհուն եւ արտասվել: