
Ռուսաստանում դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործընթացը սկսվել է: Այս մասին այսօր կայացած ասուլիսոի ժամանակ հայտնեց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Նա հիշեցրեց, որ ռուսական դատարանի վճիռն ուժի մեջ է մտել, Հարությունյանի ներքին տեղափոխման գործընթացը սկսվել է: Փոխնախարարը նշեց, որ ջանքեր են գործադրվում, որպեսզի գործընթացը հնարավորինս կարճ ժամանակում ավարտվի: Սակայն հստակ ժամկետ Քրմոյանը չասաց: