Մոսկվայի շինություններից մեկում տղամարդը գնդակահարել է կնոջ և ինքնասպան եղել, հայտնում է ՌԻԱ-ն: Դեպքը տեղի է ունեցել առևտրի կենտրոններից մեկում: Իրավապահ համակարգի ներկայացուցիչները դեռևս չեն մանրամասնում դեպքի հանգամանքները:
Լրատվամիջոցները հայտնում են, որ տղամարդու ձեռքին խլացուցիչով զենք է եղել, դեպքի վայրում աշխատում են քննիչները, որոնք վերծանում են կատարվածի մանրամասները: