Երեկ խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքները. ազգընտիրներն էլ կկարողանան վայելել իրենց հանգիստը, մինչ աշնանային նստաշրջան: Սակայն, ի տարբերություն պատգամավորների, այս անգամ եւս ամբողջ ամառվա ընթացքում կառավարության նիստերը կշարունակվեն, պարզապես նախարարները հերթով կգնան արձակուրդ` իրենց տեղը ժամանակավոր զիջելով փոխնախարարներին, ովքեր էլ նաեւ կմասնակցեն կառավարության նիստերին:
«Ժողովուրդը» պարզեց, որ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն արձակուրդ կմեկնի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 4-ը, Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն օգոստոսի 1-15-ը կմեկնի չվճարվող արձակուրդի: Իսկ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն արձակուրդ կմեկնի Մինասյանից անմիջապես հետո` օգոստոսի 4-ից մինչեւ 18-ը ներառյալ: Եվ այսպես՝ ամբողջ կազմը:
Մանրամասները՝ տեսանյութում: