
Ավանդաբար հինգշաբթի օրերին անցկացվող ՀՀԿ Գործադիր մարմնի նիստն այս շաբաթ տեղի չի ունենա: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը` որպես պատճառ ուղղակի նշելով ոչ հարմար լինելը:
Ինչպես հայտնի է` Գործադիր մարմնի նիստերն ավանդաբար հրավիրում եւ օրակարգը որոշում է Սերժ Սարգսյանը: Այս անգամ սակայն Սարգսյանն ավելի կարեւոր գործեր ունի, քան կուսակիցների հետ հանդիպումը: Առավել եւս, որ պաշտոններ բաժանելու արարն ավարտվել է: