ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի 11-ին ընդունել է Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին:
Նախարարը բարձր է գնահատել միջազգային հեղինակավոր կառույցի ցուցաբերած բարձրորակ մասնագիտական օժանդակությունը՝ ուղղված Հայաստանի սահմանադրական օրենքների մշակմանը և ընդգծել նման հանդիպումների օգտակարությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի մի շարք դրույթներ՝ մասնավորապես անդրադառնալով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի առանձնահատկություններին, օրենսգրքի նախագծում Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների իրացմանը, դատական վիճակագրության վարմանը և այլ հարցերի:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն