Ներկայացնում ենք հմտություններ, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր չափահաս մարդ: Թող դրանք Ձեզ անպետք թվան, բայց ամեն դեպքում գոնե մեկ անգամ պետք կգան:
Քարկապ անել
Սա անհրաժեշտ կլինի շատ իրավիճակներում, նույնիսկ աննշան թվացող դեպքերում:
Տարբերել թունավոր և ուտելու ենթակա սնկերը
Ուտելի սնկերից շատերը կարող են վնասակար լինել առողջության համար, եթե նույնիսկ այն սննդի մեջ չեք օգտագործում: Օրինակ, շատ դեպքերում այն կարող է ալերգիա առաջացնել: Այդ գիտելիքով պետք է կիսվել նաև երեխաների հետ, որպեսզի նրանք ևս իմանան:
Հեյմլիխի հնարքն իմանալ
Այս մեթոդն իմանալով` դուք կկարողանաք արագ կողմնորոշվել տհաճ և կյանքի համար վտանգավոր իրավիճակներում, երբ մարդը խեղդվում է: Առաջին օգնության տարբեր հնարքներ կան, որոնք բոլորը պետք է իմանաք:
Կողմնորոշվել անտառում
Եթե դուք արշավի եք պատրաստվում կամ հանգստի, ապա պետք է իմանալ, թե ինչպես կողմնորոշվել ձեզ անծանոթ միջավայրում: Պետք չէ հույս դնել սմարթֆոնների վրա:
Գլուխ հանել տեխնիկայից և էլեկտրականությունից
Այս հնարքը պետք կգա նաև ձեր տան համար: Օրինակ, պետք է իմանալ, որ թաց ձեռքերով չպետք է վարդակների հետ գործ ունենալ:
Փրկել խեղդվող մարդուն
Խեղդվող մարդուն փրկելու ցանկության միակ արգելքը կարող է լինել լողալ չիմանալը: Եթե դուք ձեզ ջրում վստահ եք զգում, ապա դուք ունակ եք փրկել խեղդվող մարդուն: Իմացեք, որ լողալ մարդու մոտ պետք է հետևից, որպեսզի խուճապի մեջ գտնվող անձը չփորձի նխանգարել ձեզ: Հասնելուն պես պետք է մարդուն գրկեք թևերի տակից և տանեք դեպի ափ:
Կարողանալ տնտեսել գումարներ
Ոչ մի վատ բան չկա տնտեսումների և ձեր բյուջեն պլանավորելու մեջ: Որքան էլ կազմի ձեր եկամուտը, պետք է մի քանի կանոնի հետևել և կարողանալ տնտեսել:
Ծրագրել հանգիստը
Որպեսզի ձեր արձակուրդի ժամանակ տհաճ դեպքեր չլինեն, պատրաստվելուն պետք է պատասխանատվությամբ մոտենալ: Պետք չէ հույս դնել հիշողության վրա:
Անվնաս հեռանալ թափառող շներից
Երբ թափառող շների եք հանդիպում, կարող եք անվնաս հեռանալ, եթե մի քանի կանոնի հետևեք: Օրինակ, եթե նա փոքր է, կարող եք ցուցադրաբար քար վերցնել գետնից և այնպես անել, որ նա դա նկատի: