Մեր ծնողները մանկուց մեզ ասել են, որ գեղեցկությունը զոհեր է պահանջում: Եվ մենք ելնելով այդ ճշմարտությունից` հագնում ենք բարձրակրունկներ, որոնց վրա կարող ենք դանդաղ և օրորվելով քայլել: Ժամանակը չէ՞ մտածել, որ այդ ամենը վնասակար է մեր առողջության համար:
Բարձրակրունկ կոշիկներ
Բարձրակրունկները կարող են ոտքերի համար վնասակար լինել և շատ խնդիրներ առաջացնել: Բնականաբար, այն կրել պետք է, բայց ոչ ամեն օր:
Լրիվ հարթ կոշիկ
Բոլորը միշտ մտածում են, թե միայն բարձրակրունկներն են վնասակար, սակայն ամեն օր միայն հարթ տակացուով կոշիկ կրելը ևս կարող է վտանգավոր լինել: Այն ևս չպետք է ամեն օր կրեք:
Ծանր պայուսակ
Ընդունված է, որ կանայք չպետք է ծանր պայուսակ կրեն, սակայն հաճախ ստիպված ենք դա անել: Ծանր և մեծ պայուսակը, հատկապես եթե ուսին եք գցում, փչացնում է քայլվածքը, մեծացնում հոգնածությունը:
Ջինսեր
Ցածր ջինսերը կարող են որովայնի հատվածում ավելորդ ճարպերի պատճառ դառնալ: Դեռահասության տարիքում հատկապես խորհուրդ չի տրվում նեղ ջինսեր կրել:
Ստրինգներ
Այն մոդայիկ է, սակայն ներքնազգեստի այս տեսակը դժվար թե կարողանա պաշտպանել մաշկը ցրտից: Բացի այդ, ներքնազգեստի այս տեսակի պատճառով կարող են նաև բորբոքումներ առաջանալ:
Նեղ զուգագուլպաներ
Լինում է, որ գնում եք նոր զուգագուլպաներ, և օրվա ընթացքում զգում, որ այն որովայնի հատվածում նեղում է ձեզ: Այդ ժամանակ պետք է հրաժարվել դրանցից:
Անորակ զարդեր
Շատ գեղեցիկ զարդերը կարող են անորակ լինել և մաշկի համար խնդիրներ առաջացնել: Դրանք կարող են նաև ալերգիայի պատճառ դառնալ: