![](https://armlur.am/wp-content/uploads/2017/07/unnamed-3-3-600x450-1.jpg)
Արդեն հայտնել էինք, որ Ստավրոպոլի երկրամասի Նեվիննոմինսկ քաղաքի մոտակայքում «Mercedes Vito» մակնիշի 34 FZ 906 պետհամարանիշով միկրոավտոբուսը (Երևան – Անապա երթուղով ընթացող) շրջվել է. զոհեր չկան :
Տրանսպորտի և կապի նախարարությունից ArmLur.am-ին փոխանցեցին, որ միկրոավտոբուսը կանոնավոր փոխադրումներ չի իրականացրել, սակայն ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ ևս չի իրականացրել: Մեզ փոխանցեցին, որ փոխադրում իրականացնողները նույնիսկ չէին կարող մրցույթի մասնակցել, քանի որ միայն 17 նստատեղ ունեցող միկրոավտոբուսները կարող են մրցույթի մասնակցել, իսկ վթարի ենթարկված միկրոավտոբուսն ուներ 7 նստատեղ: