Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունից տեղեկացրել էին, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ: