Գյումրու կրակոցների հետքերով. ուզում էր «օրենքով գող» դառնալ, բայց… .«Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Մեզ որոշ տեղեկություններ են հայտնի դարձել վերջերս Գյումրիի կենտրոնում հնչած կրակոցներից, որի արդյունքում որովայնի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել 1981 թվականին ծնված Գեորգի Հակոբյանը: Նա Ախուրյանի տարածաշրջանի նախկին դատախազ Հակոբ Հակոբյանի (մահացել է) որդին է:

Ըստ Գյումրու մեր աղբյուրի. «Քաղաքում տարածված լուրերի համաձայն, վաղամեռիկ դատախազը լուրջ հակամարտության մեջ է եղել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի ու նրա քրոջ որդու՝ Արտյոմի հետ, ով նույնպես «օրենքով գող» է:

Ըստ նույն տեղեկությունների՝ կրակոցներով ավարտված վիճաբանության պատճառը եղել է այն, որ տուժողն ուզում էր, մեկն ասում է՝ անձամբ, մեկն էլ, թե՝ իր եղբայրը, կարգվի «օրենքով գող»: Սակայն քրեական աշխարհի ներկայացուցիչներից ոմանք դեմ են եղել:

Եվ այդ ուղղությամբ խոսակցություններից մեկի ընթացքում հայհոյանքներ են եղել, որին հաջորդել են կրակոցները: Ասում են նաեւ, որ կրակոցների մասով փախուստի մեջ գտնվողներ կան, իսկ Գյումրիում այս թեման փակ է բոլորի համար, որովհետեւ ոչ ոք չի ուզում խնդիր ունենա հեղինակությունների հետ:

Մեր աղբյուրը նաեւ պնդում է, թե Գյումրիի քրեական հեղինակություններից մի քանիսը տարբեր պատրվակներով այս օրերին փորձում են դուրս գալ երկրից, որպեսզի, ինչպես մեր աղբյուրն է փաստում. «շառից, փորձանքից հեռու լինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս