«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալի մոտ կասկածելի փոշեզանգված է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 11-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Պ.-ին տեսակցության եկած քաղաքացի Մ. Գ.-ի անձնական զննությամբ հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով սպիտակ կասկածելի, 2,9 գրամ քաշով փոշեզանգված:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին




Լրահոս