Ասում են, որ իսկական կանայք իրենց կյանքը չեն պատկերացնում առանց բարձրակրունկների, ինչպես իսկական տղամարդիկ՝ առանց փողկապի: Սակայն ոտքերի հոգնածությունը հաճախ պատճառ է դառնում, որ հրաժարվեք այդ շքեղությունից: Եվ որքան մեծ է հիասթափությունը, երբ այդ հոգնածությունն առկա է նաև հարմար կոշիկի դեպքում:
Ինչպես հանել հոգնածությունը
Աղ
Աղը լայն տարածում ունի ՍՊԱ կենտրոններում, քանի որ օգնում է ազատվել հոգնածությունից, ոտքերի չորությունից: Հանգստացնող լոգանքներ կազմակերպեք ոտքերի համար՝ ջրի մեջ աղ ավելացնելով:
Մեխակի յուղ
Ոտքերի մաշկն ամենօրյա խնամք է պահանջում: Մեխակի յուղը օգտակար հատկություններ ունի, որը նվազեցնում են նաև սնկային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Կանաչ թեյ
Որպես ըմպելիք հիանալի օգնում է կանաչ թեյը, որն ունակ է պայքարել ամեն ինչ դեմ:
Մերսում
Ցավի մեղման համար ամենաառաջնայինը մերսումն է: Որպեսզի կարգավորեք նյութափոխանակությունը, ապա մանրամասնորեն մերսեք ոտնաթաթերը: Պետք է մերսեք շրջանաձև շարժումներով:
Վարժություններ
Վերցրեք փոքր գնդակ և այն ոտքով այս ու այն կողմ տարեք: Այս վարժությունը օգնում է կարգավորել տոնուսը:
Լոգանքներ
Հոգնածության դեպքում օգնում է տարբեր եթերային յուղերով լոգանքները: Ոտքերը 5 րոպե պահեք տաք ջրում, ապա 10 րոպե սառը ջրում: