ՖՈՏՈ. «Իմ անունը ապարանցի Պավլիկ ա». ինչ է կատարվում «Սասնա ծռերի» գործով դատական նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, շարունակվում է «Սասնա ծռերի» գործով արտագնա դատական նիստը, որը, ինչպես ր նախորդ նիստերը, ընդմիջվեց:

Ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանը («Միայնակ գայլ») և Գագիկ Եղիազարյանը ներկա չէին դատարանի դահլիճում:

Հիշեցնենք, որ նախորդ նիստից հետո լուրեր տարածվեցին, որ Արայիկ Խանդոյանը ծեծի է ենթարկվել ու խոշտանգվել:

 

«Քանի որ իմ պաշտպանյալները խոշտանգումների են ենթարկվել, դուք էլ նիստերի դահլիճում եք եղել, ուրեմն դուք չեք ղեկավարվում այն, այլ` Վլադիմիր Գասպարյանը, Բաղրամյան 26-ը: Դուք կաշկանդված եք այս գործով եւ արդարադատություն չեք իրականացնում»,- նման հայտարարությամբ հանդես եկավ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը` դիմելով նախագահողին:

Ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը տեղից պահանջեց ապահովել Արայիկ Խանդոյանի ներկայությունը. «Ես պահանջում եմ իմ ընկերոջը: Խոշտանգվելուց հետո նրան չեմ տեսել»:

 

Դատավորը դիմեց Պավլիկ Մանուկյանին. «Մանուկյան, երբ Ձեզ ձայն տամ, այդ ժամանակ կխոսեք», ինչին Պավլիկ Մանուկյանը պատասխանեց. «Իմ անունը Պավլիկ ա, ապարանցի Պավլիկ ա»:




Լրահոս