ՖՈՏՈ. Արտառոց միջադեպ «Սասնա ծռերի» գործով դատական նիստին. անհայտ անձինք ասեղներ են բաժանում ներկաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործով դատական նիստի արտառոց դեպք է գրանցվել:

Մեր թղթակցի փոխանցմամբ` նիստերի դահլիճ մտնող քաղաքացիների մոտ կարգադրիչները երկար ասեղներ են հայտնաբերել և հետաքրքրվել` որտեղից է դա, և ով է դա նրանց փոխանցել:

Նույն հարցով քաղաքացիներին է դիմել նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, սակայն նրա հարցն անպատասխան է մնացել. «Չենք կարող ասել»:

Դատարանում լուրեր են տարածվել, որ այդ ասեղները քաղաքացիներին դրսում կանգնած ինչ-որ անհայտ մարդիկ են փոխանցել:

Մեզ հայտնի դարձավ, որ ասեղներն ուղարկվելու է ոստիկանության Նոր Նորքի բաժին` ուսումնասիրության, իսկ քաղաքացիները հրավիրվելու են պարզաբանման:




Լրահոս