«Դուք ասում եք՝ գնացեք, դիմեք, քրեական գործ կա, քրեական գործը կքննվի: Դուք՝ որպես դատավոր, որպես իրավաբան, քաջ հասկանում եք, որ տվյալ անձն առնվազն կասկածյալի կարգավիճակ ունի այս պահին, եւ իրավունք չունի շփվելու անձի հետ, ով արդեն վաղուց պետք է տուժողի կարգավիճակ ունենար: Դուք տվյալ գործի շրջանակներում թողնում եք, որ կասկածյալը եւ տուժողը շփվեն: Մեզ համար դա անթույլատրելի է»,- այսօր «Սասնա ծռերի» գործով դատական նիստին հայտարարեց փաստաբան Լուսինե Սահակյանը` անդրադառնալով Ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանի` նիստերի դահլիճում գտնվելուն:
Խոսքն այն ոստիկանի մասին է, ով, ըստ լուրերի, խոշտանգել է Պավլիկ Մանուկյանին:
Ապա Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը չիկարող հսկողություն իրականացնել դատարանում:
Ի դեպ, դատարանից մի շարք քաղաքացիներ տարվում են ոստիկանության Նոր Նորքի բաժին` պարզաբանում տալու` կապված երկար սայրերով ասեղների հետ:
Մանրամասները` տեսանյութում: