ArmLur.am-ի թղթակիցը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից հայտնում է, որ քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից մեկին շտապ տեղափոխել են հիվանդանոց:
Ամբաստանյալի անունը, սակայն, գաղտնի են պահում:
Նշենք, որ այսօր դատարան են ներկայացվել Պավել Մանուկյանն ու Գագիկ Եղիազարյանը, սակայն նիստերի դահլիճ չեն բերվել: Լուրեր են շրջանառվում, որ նրանցից մեկն է հիվանդանոց տեղափոխվել: