shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ հուլիսի 11-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Շախմատի տան բակում, դարն ապրած հաստաբուն բարդին քամու հետևանքով պոկվել և ընկել է կայանված վիճակում գտնվող Toyota Prado մակնիշի 70 VQ 070 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում: