«Սասնա ծռերի» նիստի ընթացքում դատարանում տեղի ունեցած միջադեպի մասով նյութեր են նախապատրաստվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից ի պատասխան ArmLur.am-ի հարցի` հայտնեցին, որ այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած միջադեպի մասով նյութեր են նախապատարաստվում:

Հիշեցնենք` այսօր «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վերաբերյալ դատական նիստի ընթացքում դատարանում արտասովոր միջադեպ է գրանցվել: Քաղաքացիների մոտ, ովքեր ցանկացել են ներկա գտնվել խմբավորման նիստին, երկար սայրերով ասեղներ են հայտնաբերել:

Ի պատսխան կարգադրիչների հարցի` նրանք հրաժարվել են պարզաբանել` ով է նրանց փոխանցել ասեղը և ինչ նպատակով:

Դրանից հետո նրանք Նոր Նորքի բաժին են տեղափոխվել` բացատրություն տալու:




Լրահոս