ՖՈՏՈ. Ինչպես են ապրում տարբեր երկրների ուսանողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարիչ Հեննի Բուգերտը միջազգային ֆոտոնախագծում ապացուցում է, որ տարբեր երկրների ուսանողների միջև շատ ավելի ընդհանուր բան կա, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Քենիա

Քենիայի կառավարությունը 2003 թվականին ներդրեց անվճար ուսուցում դպրոցներում: Սակայն դպրոցների հիմնման և ուսուցիչներին վճարելու համար գումարները բավարար չեն: Դասարաններ լցված են, սակայն ուսուցման որակը բավականին ցածր է:

Հնդկաստան

Հնդկաստանում բուհերը բախվում են մի քանի կարևոր խնդիրների: Վարչապետ Մանմոհան Սինգը 2008-ին հայտարարել էր. «Մեր կրթական սիստեմը գտնվում է վատ վիճակում: Գրեթե կես շրջաններում կրթության մակարդակը ցածր է, գրեթե 2/3-ը բուհերի և 90 տոկոսը քոլեջների, նախատեսված պարամետրերից ցածր որակ ունեն: Կան բողոքներ նաև կոռուպցիայի բարձր մակարդակի մասին:

Նիդերլանդներ

Ուսանողները վարձավճար են տալիս, սակայն միևնույն ժամանակ կրթաթոշակ են ստանում կառավարությունից: Բոլորի սահմանը նույնն է, սակայն աղքատ ընտանիքների երեխաներն ավել գումարներ ստանալու հնարավորություն ունեն: Ուսման առաջին չորս տարիներին այդ գումարները կարելի է դիտարկել որպես նվեր: Մյուս տարիների ընթացքում թոշակը վերածվում է կրեդիտի:

Կուբա

Կուբայում կրթությունն անվճար է: Սակայն ուսման ավարտից հետո երաշխիք չկա, որ կարող են համապատասխան աշխատանք գտնել: Այնտեղ շատերն ուսման ավարտից հետո հավաքարար են աշխատում:

Ռուսաստան

Ռուսաստանում բազմաթիվ համալսարաններ կան: 665 պետական հաստատությունների հետ մեկտեղ կա 450 մասնավո բուհեր, որոնք լիցենզավորված են Կրթության նախարարության կողմից` 625 հազա ֆակուլտետով:

Մոլդովա

Մոլդովան հանդիսանում է Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը, սակայն կրթության վրա մեծ գումարներ են ծախսվում:




Լրահոս