ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Հուլիսի 14-ին, ժամը 11.00-ին, Էրեբունի Պլազայի «Էրեբունի» սրահում տեղի կունենա ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ամենախոշոր ծրագրերից մեկի՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը:
Պաշտոնական բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպանՊյոտր Սվիտալսկին, ՀՀ կառավարության անունից ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:
***
ՀՈՒԼԻՍԻ 14-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի ասուլիսը:
ԹԵՄԱ – Ֆրանսիայում տեղի ունեցած ընտրությունների լույսի ներքո տեղի հայ համայնքի լոբբիստական աշխատանքը. Արցախ, Ադրբեջան, Թուրքիա:
***
Հուլիսի 14-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բրյուսելյան հայտարարությունը՝ տարածաշրջանային զագացումների համատեսքստում:
***
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը Միջազգային բանտային բարեփոխումներ (PRI) կազմակերպության հետ համատեղ կազմակերպում է կլոր սեղան-քննարկում
«Առողջապահությունը քրեակատարողական համակարգում. Հայաստանի և Վրաստանի փորձը» թեմայով, որը տեղի կունենա
ս.թ. հուլիսի 14-ին, ժամը 10:00-12:00-ը «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Սիրով հրավիրում ենք ձեզ լուսաբանելու քննարկումը:
Կից կգտնեք միջոցառման մանրամասները և օրակարգը:
Հարգանքով՝
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ
***
«Նոյյան Տապան». Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներին շարունակաբար հալածող ուժերը. Ներկայացնում են հասարակական գործիչները
14-07-2017 12:00 | Հայաստան | Ասուլիս «Նոյյան Տապան»-ում
Հուլիսի 14-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս հասարակական գործիչների մասնակցությամբ։
Թեման՝ «Ի՞նչ ուժեր են շարունակաբար հալածում Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներին. փաստեր. խնդրի չկարգավորման դեպքում հետևանքները. կարգավորման կոնկրետ առաջարկներ և քայլեր»։
Բանախոսներն են՝
Մարիամ Ավագյան -Ադր.ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող
Մարտին Իսրայելյան – Ադր.ԽՍՀ-ի հայերի միավորում ՀԿ նախագահ
Տատյանա Մինասյան – հասարակական գործիչ
Ալեքսանդր Գրիգորյան- լրագրող, հեռուստամեկնաբան
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
2. —
«Նոյյան Տապան». Հուլիսի 30-ին առաջին անգամ կանցկացվի «ԱԶԳԱՅԻՆ Տարազների» ցուցադրության մրցույթ փառատոնը.Մանրամասն ասուլիսի ընթացքում
14-07-2017 13:00 | Հայաստան | Ասուլիս «Նոյյան Տապան»-ում
Հուլիսի 14-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Թեման՝ «Հուլիսի 30-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «ԱԶԳԱՅԻՆ Տարազների» ցուցադրության մրցույթ փառատոնը. Փառատոնի նպատակը. Կազմակերպիչները. Ժյուրիի կազմը. Աջակիցները. Մասնակիցների ընտրությունը և հայտերի ընդունման ժամանակահատվածը. Պետության. ՀԿ-ների. անհատների մասնակցությունը գործընթացին և հետագա ծրագրեր»։
Բանախոսներն են
Լաուրա Մամյան – Մշակույթի նախարարության ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՒՍԱՆԱԿԱՆ և ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼԻ խմբավար և մեներգչուհի
Արտյոմ Սասունցի -Հանրահայտ հագուստի դիզայներ, մոդելավորող
Ջեննի Բալյան – Բանաստեղծուհի
Զաբելա Մուրադյան – Հաղորդավար և բանաստեղծուհի
Էմիլ Մարկոսյան – կազմակերպիչ. Իրավաբան և հասարակական գործիչ