Կա­ռավարության արարողա­կարգի ծառայության նախկին պետը` Իսպանիայում ՀՀ հյուպատոս. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.  «Մեր տեղեկություններով՝ կա­ռավարության արարողա­կարգի ծառայության նախկին պետ Էդուարդ Հարությունյանը վերջերս նշանակվել է Իսպանիայում ՀՀ հյուպատոս, նստավայրը՝ Մադրիդ:

Նա նախկինում աշխատել է ԱԺ-ում, կառավա­րությունում, Հովիկ Աբրահամյանի «պրոտոկոլի» պետն էր: Հարությունյանին արարողակարգի պե­տի պաշտոնում փոխարինել է Լևոն Մինասյանը, ով հենց առաջին աշխատանքային օրն աչքի ըն­կավ իր պահվածքով՝ մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում խոչընդոտում էր լրագրողների աշխա­տանքը: Նա կառավարություն էր տեղափոխվել ԱԳՆ-ից, փաստորեն՝ էդուարդ Հարությունյանն էլ կառավարությունից տեղափոխվեց ԱԳՆ»:

Առավել մանրամասը` թերթի այսօրվա համարում




Լրահոս