![](https://armlur.am/wp-content/uploads/2017/07/a23a3cbd68aac2d3d8e7702b13e27529.jpg)
Shamsyan.com-ը գրում է. Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող այգիներից մեկում ծառից տղամարդու դի կա կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ ծառից կախված մահացածը Երևան քաղաքի բնակիչ 45-ամյա Արմեն Բ.-ն էր:
Մանրամասները` այստեղ