ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանություն է ներկայացել Բերդ քաղաքում սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 5-ին, ժամը 22.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Բերդ քաղաքի ավտոկայանի տարածք, որտեղ տեսել են գետնին ընկած 1987 թ. ծնված Դավիթ Բադալյանին, ախտորոշումը՝ «աորտալ արյունահոսություն՝ հարցականով, մահ տեղում»:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Դ.Բադալյանը մահացել է ավտոկայանի տարածքում, սուր ծակող-կտրող գործիքից որովայնի շրջանում ստացած վնասվածքից:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Տավուշի բաժնի, Տավուշի մարզային դատախազության և Բերդի քննչական բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել էր, որ նշված հանցագործությունը կատարել է 1988 թ. ծնված, նախկինում դատված Հրանտ Անանյանը: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում (ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով):

Հուլիսի 12-ին, ժամը 16.15-ին, Հրանտ Անանյանը կամավոր ներկայացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս