
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:
Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա մի շարք ուղղություններով համագործակցությունը և ընդգծել, որ արդարադատության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու ամուր հիմքեր կան:
Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան շնորհակալություն է հայտնել Դավիթ Հարությունյանին ընդունելության համար և նախարարի հետ քննարկել քրեական գործերով իրավական փոխօգնության վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն