Լոռու մարզ մտնող ճանապարհների բոլոր մուտքերին ինչ–որ մեկի կողմից ամեն անգամ թարմացվում է մեծ տառերով գրված «Դբա լավը՝ ապո», գրությունը որը Լոռվա բարբառով նշանակում է «Դեպի լավը»։
Լոռեցիները չգիտեն` ով է այս պոզիտիվ գրության հեղինակը։ Գրությունները մաքրելուց հետո նորից են հայտնվել։ Տարեց վարորդներն ասում են, որ գրությունը 10 և ավել տարվա պատմություն ունի: Ամեն անգամ, երբ ներկով փակում են գրաֆիտին, հեղինակը շատ արագ կրկին գրում է այն։
Վերջերս Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհին «Դբա լավը» գրությանը ավելացել է ևս մեկը՝ «Դբա լավը՝ ապո»։
Անհայտ լոռեցու բարեմաղթանքը դարձել է լոռեցիների կարգախոսը. Վանաձորում նույնիսկ «Դբա լավը» անունով խանութ էր գործում, որը տևական ժամանակ է, ինչ փակվել է։
Էդվարդ Արզումանյան
Լոռի