Վանաձորում երբեմնի հզոր «Ռեջիոն Էներջի» գործարանը, որն արդեն սննկացվել է, շարունակում է մեծ թափով ապամոնտաժվել: ArmLur.am-ի թղթակիցը լուսանկարների շարք է արել, թե ինչպես են ռուսական համարանիշներով բեռնատարով գործարանի տարածքից դուրս բերվում խողովակաշարերն ու ապամոնտաժված գույքը:
Այս ամենի հետ մեկտեղ գործարանը շարունակում է չվճարել աշխատակիցների 2011թ-ի 4 ամսվա աշխատավարձը: Հետաքրքիր է, այս գործարանն էլ «թալանելուց» հետո հերթը որին է հասնելու:
Էդվարդ Արզումանյան
Լոռի