
Վրացական աղբյուրներից ArmLur.am հայտնի դարձավ, որ Վրաստանում ՀՀ դեսպան է նշանակավելու Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Ենթադրվում է, որ Սերգեյ Մինասյանի Վրաստանում ՀՀ դեսպան նշանակելու մասին հրամանագիրը կստորագրվի մոտ օրերս: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մինասյանին դեսպան նշանակելու գործընթացն ընթացքի մեջ է: Կապ հաստատեցինք Սերգեյ Մինասյանի հետ` հասկանալու համար, արդյոք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ: Վերջինս ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց տեղեկությունը:
Ի դեպ Վրաստանում հայկական համայնքի ներկայացուցիչների մեծ մասը ոգևորված է այս լուրով, քանի որ լավ ճանաչում են Մինասյանին և նրան համարում զարգացած ու կիրթ անձնավորություն: