
Առողջապահական ոլորտի մասնագետներին դեղերի մասին տրամադրվող տեղեկատվությունն առանցքային նշանակություն ունի դեղի անվտանգ և նպատակային կիրառումն ապահովելու համար: Դեղատոմսով իրացվող դեղերի մասին մասնագիտական հրատարակությունների միջոցով առողջապահության ոլորտի մասնագետներին տրամադրվող տեղեկատվությունը պետք է առնվազն ներառի այն տվյալները, որոնք հաստատվում են դեղի գրանցման ժամանակ՝ բժշկական կիրառման հրահանգների ձևով:
Տրամադրվող տեղեկատվության ամբողջականությունը և հավաստիությունը, ինչպես նաև գործընթացի հստակությունն ապահովելու համար կառավարությունը հաստատել է դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության վերաբերյալ մասնագիտական հրատարակություններին ներկայացվող պահանջները:
Մանրամասները` տեսանյութում: