ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տարոնն ընտրություններից առաջ խնդրեց` իրեն ընտրենք, հիմա էլ մենք ենք խնդրում մեզ օգնել». «Ֆիրդուսի» առևտրականներն անելանելի վիճակում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆիրդուս» տոնավաճառի առևտրականների խնդիրն այդպես էլ լուծում չի գտնում: Այսօր ևս նրանք բողոքի ալիք էին բարձրացրել` հայտարարելով, որ տոնավաճառի տարածքը գերակա շահ է ճանաչվել, սակայն քաղաքապետարանն անորոշ վիճակում է նրանց պահում. ո′չ կարող են դուրս գալ, ո′չ տոնավաճառում մնալ:

Առևտրականներն ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ նրանք պայմանագիր ունեն կնքած քաղաքապետարանի հետ` մինչև տարեվերջ, սակայն այնտեղից ստիպում են ազատել տարածքը:

Նրանց փոխանցմամբ` ընտրություններից առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել է ձայներ ստանալու դեպքում լուծել խնդիրը, սակայն խոստումը չի կատարում:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան, Հովսեփ Ենոքյան




Լրահոս