ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ են դադարել իրավապահ մարմինների «գզվռտոցները». գլխավոր դատախազը` թեմաները վերջանալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի զրուցակիցն է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

-Պարո′ն Դավթյան, սկսենք վերջին թարմ իրադարձությունից. Դատախազության աշխատողի օրվա առիթով բոլոր դատախազները պարգեւատրվեցին: Ինչո՞ւ էր դատախազությունը թաքցնում, թե ովքեր են պարգեւատրվել: Ի վերջո, եթե բոլոր դատախազներն էին պարգեւատրվում, կարելի էր ասել:

-Իսկ դատախազությունը պետք է անունները թվարկե՞ր: Դատախազությունը Ձեզ ներկայացրել էր թվեր, թե քանի դատախազ է պարգեւատրվել, եւ յուրաքանչյուրին պարգեւատրման իրենց հիմքերն առկա են եղել, եւ այստեղ ես որեւէ հակադրություն կամ հակասություն չեմ տեսել:

-Ինչո՞ւ կոնկրետ չի նշվում՝ ինչ աշխատանքներ էին նրանք պատշաճ կատարել, որ պարգեւատրվել են:

-Չէ, ախր դա հարց է, որ ակնհայտ է, որ ծառայողականի մասին է: Կարծում եմ, որ Դուք փորձառու եք եւ բազում առիթներ ունեցել եք շփվել եւ տեսնել դատախազական աշխատանքը: Երբ դատախազը բարդ, ապացուցողական խնդիրներ ունեցող գործով կարողանում է համոզմունք ստեղծել դատարանի մոտ որեւէ մեկի մեղադրականի հիմքում, դա ձեռքբերում է: Երբ դատախազը խիստ ծանրաբեռնվածությամբ կարողանում է ապահովվել բազում քրեական գործերով օրինական, հիմնավոր, լրիվ նախաքննություն, դա ձեռքբերում է: Այսինքն՝ այստեղ մենք նոր հեծանիվ չէինք հայտնագործելու:

-Իսկ ինչո՞ւ Դատախազության օրվա առիթով նախկին դատախազներին չէիք հրավիրել:

-Այդպիսի խնդիր չի դրվել: Ուղղակի որոշեցինք՝ մեր համակարգի 99-ամյակն էր, եւ լինենք միայն գործող դատախազներով: Հաջորդ՝ 100-ամյակին, Դուք կտեսնեք շատ հյուրերի, այդ թվում՝ նախկին գլխավոր դատախազներին, գլխավոր դատախազների տեղակալներին եւ աշխատակիցների:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս