Քննիչները շտապում են «Վարդաշեն» ՔԿՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը և Մխիթար Ավետիսյանը տուժող են ճանաչվել դատարանում տեղի ունեցած ծեծի և խոշտանգման փաստերով հարուցված քրեական գործով:

Հիշեցնենք՝ հունիսի 28-ի դատական նիստի օրը Ծռերի պաշտպանները հայտարարեցին, որ նրանցից Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին և Գագիկ Եղիազարյանին ծեծի են ենթարկել դատարանի նկուղում:

Քիչ առաջ Մխիթար Ավետիսյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ArmLur.am-ին հայտնեց, որ ՀՔԾ քննիչները «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր պետք է հարցաքննեն իր պաշտպանյալին:

Ավելի ուշ ՀՔԾ-ն հայտարարություն տարածեց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով՝ (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվում է բռնությունների գործադրմամբ):




Լրահոս