
Այսօր տեղի ունեցավ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ամենախոշոր ծրագրերից մեկի՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: Պաշտոնական բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին: Ելույթ ունեցան նաև ՀՀ կառավարության անունից ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:
«Քաղհասարակության հետ գործ ունենալը դժվար է, սակայն քաղհասարակությունն է, որ որևէ բան է փոխում: Հուսով ենք` մեզ կհաջողվի կամուրջ կառուցել քաղհասարակության հետ: Կլինեն նոր հատկացումներ` քաղհասարակության հետ աշխատելու համար»,- իր խոսքում նշեց Սվիտալսկին:
Վերջինիս փոխանցմամբ` ԵՄ նպատակ ունի աջակցել քաղաքացիական ակտիվիզմի զարգացմանը: