ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Ալումյանը բոյկոտեց դատական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, շարունակվում է «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործով դատական նիստը:

Ամբաստանյալներից Վահան Շիրխանյանը կրկին չէր ներկայացվել դատարան: Նրա շահերի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ առանց Վահան Շիրխանյանի չի կարող դատական նիստ ընթանալ և պահանջեց նրան անհապաղ դատարան բերել:
Ի պատասխան` նախագահողը հայտարարեց, որ Վահան Շիրխանյանը հեռացվել է երեք ժամով: Իսկ Հայկ Ալումյանն էլ թողեց և հեռացավ նիստերի դահլիճից:

Բեկթաշյանը նկատեց, որ փաստաբանը խախտում է նիստի ընթացքը:




Լրահոս